Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Գիշերը շփման գծում

Գիշերը շփման գծում
08.02.2017 | 14:53

Փետրվարի 7-ին և լույս 8-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը 85- միլիմետրանոց Դ-44 հրանոթներից, 60 և 82- միլիմետրանոց ականանետներից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 80 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 850 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում:

Նշված հատվածում ադրբեջանական զինուժը Դ-44 հրանոթներից ու ականանետներից ընդհանուր առմամբ արձակել է 47 արկ, որից 22-ը՝ հրանոթներից, 25-ը՝ ականանետներից: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտվել է՝ 2062

Մեկնաբանություններ